Մառնեուլիի 8 մանկապարտեզ վերանորոգման կարիք ունի. Քաղաքապետարանը հայտարարում է նախագծային փաստաթղթերի մրցույթ
Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ Մառնեուլիում գործող 8 մանկապարտեզների վերանորոգման համար անհրաժեշտ նախագծային և ծախսային փաստաթղթերի պատրաստման համար: Մրցութային առաջարկի համաձայն՝ Մառնեուլիի որոշ մանկապարտեզներ պետք է կառուցեն նոր մանկապարտեզի շենք, կազմակերպեն խաղահրապարակներ, կազմակերպեն հրդեհային անվտանգություն և այլն:

Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի համաձայն՝ Մառնեուլիում  գտնվող մանկապարտեզները վերանորոգման/վերակառուցման կարիք ունեն:

  • 1. Մառնեուլի քաղաքի թիվ 4 մանկապարտեզ - պահանջվում է ամբողջական վերականգնում՝ հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ անվտանգության կանոնները և նոր մանկապարտեզի շենքի կառուցումը:
  • 2. Կապանախչի գյուղի մանկապարտեզ - պահանջվում
    է ամբողջական վերականգնում՝ հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ անվտանգության կանոնները և բակում խաղահրապարակների կազմակերպումը:
  • 3. Շահումյան  գյուղի մանկապարտեզ - պահանջվում է ամբողջական վերականգնում՝ հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ անվտանգության կանոնները, առկա ցանկապատի վերականգնումը և բակում խաղահրապարակների կազմակերպումը:
  • 4. Շահումյան  գյուղի նոր բնակավայրի մանկապարտեզ - պահանջում է լիարժեք վերանորոգում՝ հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ անվտանգության կանոնները և բակում խաղահրապարակների կազմակերպում։
  • 5. Խիխան գյուղի մանկապարտեզ - պահանջում է լիարժեք վերանորոգում՝ հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ անվտանգության կանոնները, բակում խաղահրապարակների կազմակերպում և կոյուղու հորի կազմակերպում։
  • 6. Կիզիլաջլո  գյուղի մանկապարտեզ - պահանջում է հրդեհային անվտանգության կանոնակարգերով նախատեսված ենթակառուցվածքների նախագծում։
  • 7. Սադախլո գյուղի մանկապարտեզ - հրդեհային անվտանգության կանոնակարգերով պահանջվող ենթակառուցվածքների նախագծում։
  • 8. Դամիա գյուղի մանկապարտեզ - հրդեհային անվտանգության կանոնակարգերով պահանջվող ենթակառուցվածքների նախագծում։

Մառնեուլիի քաղաքապետարանը սեպտեմբերի 23-ին հայտարարել է մրցույթ մանկապարտեզների վերանորոգման և հրդեհային անվտանգության ենթակառուցվածքների կառուցման նախագծային ծախսերի հաշվառման փաստաթղթերի ձեռքբերման համար։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են ներկայացնել մրցութային առաջարկներ հոկտեմբերի 3-ից 6-ը։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google