Մառնեուլիի բաց ագրարային շուկան բազմամարդ է։ Շուկայի տարածք ելք ու
մուտքը վերահսկվում է։ Բոլոր մեքենաները աղտահանվում են մուտք
գործելու պահին։ Բնակչությունը ջերմաչափվում է, բնակչությանը չի
թույլատրվում առանց դիմակի և առանց աղտահանող լուծույով ձեռքերը
աղտահանելու մուտք գործել։ • Մառնեուլիի շուկայում առկա մթերքի գներն,
այսօր ՝ մայիսի 7-ին հետևյալն է ՝
• Վարդագույն լոլիկ - 4,50 լարի
• Կարմիր լոլիկ - 3,50-4,50 լարի
• Թարմ կարտոֆիլ - 1,50 լարի
• Հին կարտոֆիլ - 1,30 լարի
• Գազար և բազուկ - 2 լարի
• Սմբուկ - 3 լարի
• Սոխ - 1,30-1,50 լարի
• Վարունգ - 2 լարի
• Կաղամբ - 0.50-0.60 լարի
• Բուլղարական պղպեղ - 6 լարի
• Խնձոր - 3,70-4 լարի
• Նարինջ - 4,50 լարի
• Ալուչա - 5 լարի
• 6 կապ համեմ, 4 կապ ռեհան, 3 կապ մաղադանոս, 4 կապ սամիթ, 10 կապ
կանաչ սոխ, դրանց գները մեկ լարի է:
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Մառնեուլիի բաց ագրարային շուկան
փակվել էր ապրիլի 6-ին։ Կառավարության առաջարկության հիման վրա շուկան
բացվել է ապրիլի 17-ին։
Մարտի 23-ից Մառնեուլիի համայնքը կառավարության որոշմամբ փակվել է։
Արգելված է համայնքի տարածք ելք ու մուտքը։ Մառնեուլիի մուտքերի մոտ
կա 12 անցակետ։
07/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան