Երբ կբացվի Լիլոյի շուկան (Լիլո-մոլը)

 

Լիլո-մոլը կբացվի հունիսի 1-ին, այս մասին հայտնել է «Ինֆո Ռուսթավի» լրատվական գործակալության սպասարկման բաժնի ղեկավար Գիորգի Չոմախիձեն:
Մի շարք աշխատակիցներ հավաքվել էին առևտրի կենտրոնի մոտ և հանդիպելով վարչակազմի հետ ստացել են առաջարկություններ այն մասին, թե ինչպես պետք է գործեն խանութները բացելուց հետո:
Չոմախիձեի խոսքով՝ շուկայի տարածքի խանութները փուլ առ փուլ կբացվեն հունիսի 1-ից, բայց առայժմ հայտնի չէ, թե մասնավորապես որ բաժինները կսկսեն գործել:
«Լիլո-մոլի» բացումը նախատեսվում էր մայիսի 25-ին:
Ըստ «Ինֆո Ռուսթավիի», կենտրոնի ղեկավարությունը դադարեցրել է հաճախորդներ ընդունել մարտի 20-ից՝ կառավարության կողմից տրված առաջարկությունների համաձայն:
Հիշեցնենք, որ կառավարությունը մշակել է վեց փուլով պլան ՝ սահմանափակումները չեղարկելու համար, ըստ որի ՝ առևտրային կենտրոնների բացումը նախատեսված է չորրորդ փուլում։



25/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google