Գերմանիայում 3 ամիս օրինական աշխատանքի համար գրանցումը սկսվել է

Այսօրվանից ՝ փետրվարի 15-ից, սկսվել է Վրաստանի քաղաքացիների գրանցումը Գերմանիայում ՝ ժամանակավոր, սեզոնային աշխատանքի համար:

Զբաղվածությունը ներառում է տարբեր սեզոնային մշակաբույսերի բերքահավաք:
Գերմանիայի աշխատաշուկայում Վրաստանի քաղաքացիների համար ժամանակավոր օրինական աշխատանքի տևողությունը 1-ից 3 ամիս է: Աշխատանքային ժամերը ներառում են շաբաթական 5-6 օր և օրական 8-10 ժամ: Նվազագույն աշխատավարձը մեկ ժամում 9.50 եվրո է (հաշվարկված), որը կհանվի եկամտահարկից: Սննդի և կացության ծախսերը չեն հանվում աշխատավարձից, չնայած դրանք հոգում է ինքը ՝ աշխատողը:
Սեզոնային աշխատանքները կսկսվեն ապրիլի 1-ից: Աշխատանք փնտրողը պետք է բավարարի հետևյալ պահանջներին ՝
Վրաստանի քաղաքացի 18-ից 60 տարեկան,
Մինչև Գերմանիա մեկնելը 3 ամիս ճանապարհորդած չլինի Շենգենյան գոտում
Ֆիզիկպես առողջ,
Աշխատանքային փորձ և բերքահավաքի մոտիվացիա,
Որևէ պատճառի (խախտման) բացակայություն, որը սահմանափակում է երկիր մուտք գործելը:
Հաղորդակցության տարրական մակարդակում գերմաներենի կամ անգլերենի իմացություն (խմբային աշխատանքի դեպքում անհրաժեշտ է, որ գոնե մեկ անդամ կարողանա շփվել գերմաներեն կամ անգլերեն լեզուներով): Լեզվի պահանջը որոշում է գործատուն:

Գրանցումը հասանելի է ամբողջ տարվա ընթացքում զբաղվածության խթանման պետական գործակալության վեբ-պորտալի միջոցով ` https://workabroad.moh.gov.ge/
Աշխատանք փնտրողները կկարողանան մեկ անգամ աշխատել Գերմանիայում։

16․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google