Վառելիքի գների բարձրացման պատճառով վարորդները մի քանի քաղաքում բողոքի ակցիա են սկսել

Երկրի մի քանի քաղաքների վարորդներ ցույց են իրականացնում վառելիքի գների բարձրացման դեմ:

Հավաքներ են անցկացվել Թբիլիսիում, Գորիում, Բաթումում և Ռուսթավիում: Ցուցարարները փակել են Ռուսթավի-Թբիլիսի մայրուղին:
Բողոքող վարորդները պահանջում են իջեցնել վառելիքի գները:
«Մենք ուզում ենք մեր կարծիքը հայտնել: Մենք մեքենաները կանգնեցրել ենք ոչ թե քաղաքում պիկ ստեղծելու համար, այլ պարզապես համապատասխան կառույցներին մեր ձայնը տեղ հասցնելու համար: Մարդիկ այլևս այսպես չեն կարող: Մենք ավելի շատ կլինենք վաղը և մյուս օրը: Մենք ոչ մեկից չենք խնդրում մեզ վառելիք վաճառել 1 լարիով: Նրանք պետք է սահմանեն ողջամիտ գումարի չափ, համենայն դեպս համաճարակի պայմաններում», - ասել է Formula 1- ին ցուցարարներից մեկը:

01․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google