2022 թվականի պետական բյուջեի նախնական նախագծի համաձայն ՝
կարգավիճակ ունեցող ուսուցիչների աշխատավարձի հավելումը 2022 թվականի
հունվարից կբարձրանա 100 լարիով, որի համար նախագիծը կտրամադրի 79,4
մլն լարի:
Ըստ բյուջեի նախագծի, հանրակրթական դպրոցների ֆինանսավորումը
ավելացվել է 79.4 մլն լարիով `մինչեւ 975.0 մլն լարի:
Ինչ վերաբերում է կրթության եւ գիտության նախարարության
ֆինանսավորմանը, ապա բյուջեի նախագծի համաձայն, 2022 թվականին այն
սահմանվում է 1 637.5 մլն լարի, ինչը 112.7 մլն լարիով ավելի է 2021
թվականի հաստատված հատկացումից:
Միաժամանակ, բյուջեի նախնական տարբերակով, նախադպրոցական և
հանրակրթական կրթության ֆինանսավորումը ավելացել է 88,7 մլն լարիով և
սահմանվել է 1,145.0 մլն լարի:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
06.10.2021