Գազի սակագինը մարզերում բարձրանում է. Ո՞ւմ է վերաբերվում փոփոխությունը

Մարզերում գազի սակագինը 6-ից կդառնա 20 թեթրի։ 2021 թվականի դեկտեմբերի

1-ից ոչ կենցաղային բաժանորդների համար բնական գազի 1 մ3-ը կկազմի 1,15 լարի։
Ընկերություններն արդեն հայտարարել են բիզնեսի համար գազի սակագնի բարձրացման մասին։


«Ինտեր Գազ» ՍՊԸ-ն մանրածախ ոչ կենցաղային բաժանորդների համար 2021 թվականի դեկտեմբերի 1-ից 1 մ3 բնական գազի գինը կսահմանի 1,15 լարի։
Դեկտեմբերի 1-ից գազի սակագինը կբարձրացնեն SOCAR Georgia Gas Ltd-ն և Telavi Gas-ը։ Այստեղ ևս սակագնի փոփոխությունը կտարածվի մանրածախ ոչ կենցաղային բաժանորդների վրա եւ բնական գազի 1 մ3 գինը կսահմանվի 1,15 լարի՝ ներառյալ ԱԱՀ։

«Գների ճշգրտման անհրաժեշտությունը պայմանավորված է սպասարկման ծախսերի աճով և ազգային արժույթի փոխարժեքի փոփոխություններով։

Միևնույն ժամանակ, գազի սակագինը հաց արտադրող ընկերությունների համար կմնա անփոփոխ»,- ասված է SOCAR Georgia Gas-ի հայտարարության մեջ։

Տեղեկացնենք, որ «Ինտեր Գազը» բնական գազ է մատակարարում Ախալցխայի և Ասպինձայի շրջաններին, «Թելավի գազը»՝ Թելավին և «SOCAR Georgia Gas»-ը Վրաստանի մնացած տարածքներին, բացառությամբ Թբիլիսիի։ SOCAR Georgia Gas-ի (Թելավի գազ) ներկայիս ոչ կենցաղային սակագինը կազմում է 0,95 լարի 1 մ3-ի դիմաց, իսկ Inter Gas-ի դեպքում՝ 1,09 լարի։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում գրեթե մեկ տարի է բարձրացվել գազի սակագինը ոչ կենցաղային բաժանորդների համար։ Tbilisi Energy-ի բաժանորդները 1 մ3 բնական գազի համար վճարում են 1,10 լարի։ Նախկինում գործող սակագինը կազմում էր 0,86 լարի։
Նշենք, որ սակագնի փոփոխությունը չի տարածվում ֆիզիկական անձանց վրա։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print