Նախարարների կաբինետում փոփոխություններ կան։ Էկոնոմիկայի և կայուն
զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հրաժարական է տալիս։
Նրան կփոխարինի գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին։
Նախարարների կաբինետում տեղի ունեցած փոփոխության մասին,
կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում անձամբ խոսել է
Իրակլի Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 18-ից էկոնոմիկայի եւ կայուն
զարգացման նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Նատիա Թուրնավան, իսկ մինչ
այժմ գյուղատնտեսության նախարարը Լեւան Դավիթաշվիլին էր։ Նա
միաժամանակ փոխվարչապետ է, ինչ պաշտոն էլ զբաղեցնի։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան