Հնդկաստանը ծրագրում է դառնալ աշխարհում ցորենի թիվ մեկ արտահանողը
Հնդկաստանը մտադիր է մոտ ապագայում դառնալ ցորենի թիվ մեկ արտահանողն աշխարհում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի ֆոնին։ Այս մասին գրում է Mint թերթը՝ հենվելով Հնդկաստանի կառավարության վրա։

Ըստ թերթի, Հնդկաստանը ցանկանում է օգտվել իրավիճակից, քանի որ ներկրողները պայքարում են ցորենի մատակարարման առաջատար լինելու համար, մինչդեռ աշխարհի խոշորագույն ցորեն արտահանող Ռուսաստանը և մեկ այլ առաջատար արտահանող Ուկրաինան գտնվում են հակամարտության թեժ փուլում:

Աղբյուրի համաձայն՝ միջոցները, որոնք պատրաստվում է ձեռնարկել Նյու Դելին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, ներառում են արտահանվող ցորենի որակի արագացված որոշումը սերտիֆիկացված լաբորատորիաների կողմից, որպեսզի նավահանգստի իշխանությունները կարողանան առաջնահերթություն տալ ցորենի արտահանմանը, ինչպես նաև լրացուցիչ մոբիլիզացնել վագոններ ցորեն տեղափոխելու համար։

Աղբյուրների համաձայն՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ Հնդկաստանը կարող է աշխարհին բարձրորակ ցորեն մատակարարել և դա անել՝ անընդհատ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հնդկաստանը մտադիր է ընթացիկ տարում արտահանել 7 մլն տոննա ցորեն, ինչը ռեկորդային կլինի այս երկրի համար։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Աղբյուր ՝ BPN
Print