2023 թվականի հունվար-փետրվարին Վրաստանում ապրանքների հետ արտաքին
առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 2,898
մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 12,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան
ժամանակահատվածի համեմատ։
Այս մասին տվյալները հրապարակում է Ազգային վիճակագրական
ծառայությունը։
Սեփական զեկույցների համաձայն, դրանից արտահանումը կազմել է 914,8 մլն
ԱՄՆ դոլար (աճը 20,3 տոկոսով), իսկ ներմուծումը` 1983 մլրդ ԱՄՆ դոլար
(աճը 9,0
տոկոսով)։
Սակստատի տվյալներով՝ 2023 թվականի հունվար-փետրվարին Վրաստանի
արտահանման ընդհանուր ծավալում տասը խոշորագույն գործընկեր երկրների
մասնաբաժինը կազմել է 81,5 տոկոս։
Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը դարձել է հիմնական
արտահանող երկիր՝ 133,1 մլն. ԱՄՆ դոլարով։ 2022 թվականի
հունվար-փետրվարի համեմատ այս ցուցանիշը Հայաստանում աճել է
191,7%-ով։ Մասնավորապես, նախորդ տարվա առաջին երկու ամսում Վրաստանից
Հայաստան արտահանումը կազմել է 45,620 մլն ԱՄՆ դոլար։
Բացի այդ, այս տարվա հունվար-փետրվարին Վրաստանի արտահանող թոփ-3
երկրների շարքում 2-րդ տեղում էր Ռուսաստանը (128,2 մլն ԱՄՆ դոլար),
իսկ 3-րդում՝ Չինաստանը (112,4 մլն ԱՄՆ դոլար)։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
BPN