Երեկ ՝ մայիսի 14-ին, Մառնեուլիում անհրաժեշտ էր կատարել լրացուցիչ
PCR թեստավորում : Ինչպես ասել է Մառնեուլիի քաղաքապետ Զաուր
Դարգալին, նմուշներ են վերցվել 44 մարդուց և բոլորի թեստերի
պատասխանները բացասական են։
«Անհրաժեշտ էր ստուգել որոշակի խմբերի և մենք ստուգեցինք։ Այս մարդիկ
կոնտակտներն էին(վարակակիրների հետ շփում ունեցած), ինչպես նաև այն
մարդիկ, ովքեր ամեն օր կապ են ունենում
որոշակի խմբերի հետ: Մնացածը
շտապօգնության աշխատակիցներն էին: Արդեն ութերորդ օրն է,ինչ
Մառնեուլիում կորոնավիրուս չի հաստատվել», - հայտնել է Զաուր
Դարգալին։
Մառնեուլիի շտապ բուժօգնության կենտրոնի ութ աշխատակցի մոտ
կորոնավիրուս էր հաստատվել մայիսի 2-ին։ Կորոնավիրուսային
թեստավորումը Մառնեուլիում սկսվել է մայիսի 6-ին և տևել 4 օր։
Թեստավորվել է ընդհանուր 1 635 անձ և հաստատվել է միայն մեկ դեպք։
Մայիսի 14-ին Բոլնիսիում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք։
Հարցին, թե արդյոք կարող է ազդել Բոլնիսիի համաճարակային իրավիճակը
Մառնեուլիի բացման վրա, Մառնեուլիի քաղաքապետը պատասխանել է, որ
Մառնեուլիի համայնքի մայիսի 18-ի բացումը մնում է ուժի մեջ։
Մառնեուլիի համայնքը փակվել է մարտի 23-ին։ Այս որոշումը կայացրել է
Վրաստանի կառավարությունն այն բանից հետո, երբ Մառնեուլիում գրանցվեց
կորոնավիրուսի առաջին դեպքը, բայց վարակի աղբյուրը չբացահայտվեց։
Արգելված է համայնքի տարածք ելք ու մուտքը։ Մառնեուլիի մուտքերի մոտ
կա 12 անցակետ։
Մայիսի 18-ից Մառնեուլին կբացվի։ Այս մասին հայտարարել է վարչապետ
Գիորգի Գախարիան մայիսի 7-ին կայացած կառավարության նիստում։
15/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան