Այսօր ուսւոցիչ դառնալ ցանկացողների համար սկսվեց քննական գործընթացը։
Այս տարի առարկայական քննությանը մասնակցելու համար գրանցվել է մինչև
12 000 մարդ:
Ուսուցիչ դառնալ ցանկացողները այսօր քննություն կհանձնեն վրաց լեզու և
գրականություն առարկայից, ինչպես նաև մաթեմատիկա և բնագիտություն։
Մայրաքաղաքից բացի, քննական կենտրոններ են բացվել Բաթումիում,
Փոթիում, Զուգդիդիում, Օզուրգեթիում, Քութայիսիում, Ախալցխայում,
Գորիում, Ռուսթավիում և Թելավիում:
Քննություն ընթացքում կորոնավիրուսի
կանխարգելման նպատակով պահպանվում
են այն բոլոր առաջարկություննեը, որոնք մշակվել է առողջապահության
նախարարության կողմից։
Ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունները կավարտվի հուլիսի
30-ին։
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոֆիո Գորգոձեն
ծանոթացավ Թբիլիսիի թիվ 133 հանրակրթական դպրոցում ուսուցիչ դառնալ
ցանկացողների գրանցման գործընթացին:
«Գրանցվել է մինչև 12,000 հազար մարդ: Դիմորդներն ունեն բավականին
երկար ժամանակ աշխատելու համար ՝ հինգ ժամ: Այս դեպքում հաշվի են
առնվում նաև անվտանգության բոլոր միջոցները, որոնք նկատվել են
դիմորդների դեպքում: Ուսուցիչները կարող են հանել դիմակները անմիջապես
աշխատանքային գործընթացը սկսելիս:
Ուսուցիչների հետ միասին այսօր քննություն են հանձնելու նաև ֆիզիկայի
և կերպարվեստի դիմորդները: Հիշեցում նաև այն ուսանողներին, ովքեր
պատրաստվում են դրամաշնորհային մրցույթին ՝ թեստավորումը տեղի կունենա
շաբաթ օրը ՝ հուլիսի 25-ին »,- ասել է Գորգոձեն:
22/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան