Առաջարկությունների խախտման դեպքում դպրոցները կփակվեն և սանիտարահիգիենիկ նորմերը կվերանայվեն․Եկատերինե Տիկարաձե

Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի խոսքով ՝ դպրոցներին և մանկապարտեզներին ուղղված առաջարկությունների խախտման դեպքում պետությունն անմիջապես արձագանքելու է փաստերին, այդ թվում ՝ ուսումնական հաստատությունների փակմանը:


Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստից հետո։
«Բազմիցս, իմ շփման ընթացքում, փորձել եմ բացատրել, որ կարևոր է, որ մենք, առաջին հերթին, ստանձնենք մեր պատասխանատվությունը, և որ առաջարկությունները բավարար լինեն, որպեսզի մենք պատշաճ համագործակցենք և սովորենք ապրել կորանավիրուսի հետ: Իհարկե, այս փուլի համար այս ամենը հանձնարարական բնույթ ունի, քանի որ մեր նպատակը ոչ դպրոցների, ոչ ուսուցիչների, ոչ աշակերտների, ոչ էլ ծնողների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելը չէ, բայց որոշակի սխալ վարքի դեպքում, իհարկե, մենք կունենանք անմիջական պատասխան ՝ մեր երեխաների անվտանգ միջավայրում սովորելը պահելու համար:
Ինչ վերաբերում է միջոցներ կիրառելուն, ապա այդ պարագայում իհարկե դպրոցները կփակվեն և կվերանայվեն բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը։ Կտրվեն լրացուցիչ առաջարկություններ և կանցկացվեն դասընթացներ։ Դրանից հետո կրկին կտրվի հնարավորություն ուսումնական գործընթացը վերսկսելու համար»,- ասել է Տիկարաձեն։

03/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google