Աշխատանքի տեսչության վարչության տվյալներով ՝ սեպտեմբերի 9-ի
դրությամբ, ստուգված 1500 դպրոցներից 81
դպրոց չի կարողացել բավարարել Առողջապահության նախարարության
առաջարկություններն ու պահանջները:
Ըստ Բեքա Փերաձեի, այս 1500 դպրոցներից 614 դպրոցների այս փուլում
թույլատրվել է շարունակել ուսումը:
«Դպրոցների ստուգումը շարունակվում է: Այսօրվա դրությամբ ստուգվել է
շուրջ 1500 դպրոց, որոնցից մենք թույլտվություն ենք տվել 614-ի, 81-ը
չեն բավարարել պահանջները,
մնացածը ստուգման փուլում են, և մենք
սպասում ենք որոշ փաստաթղթերի` համապատասխան որոշում կայացնելու
համար:
Մենք ստուգել ենք նաև ավելի քան 10 համալսարաններ, որոնցից
յուրաքանչյուրին տրվել է թույլտվություն, և գործընթացը շարունակվում է
», - ասել է Բեքա Փերաձեն:
10/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան