Թբիլիսիի, Քութաիսիի, Զուգդիդի և Ռուսթավիի բարձրագույն և միջին
մասնագիտական հաստատություններում ուսումը հոկտեմբերի 1-ից
կշարունակվի հեռավար ռեժիմով։
Բացի այդ, հեռավար ուսումը կշարունակվի Աջարիայի բոլոր բարձրագույն և
միջին մասնագիտական հաստատություններում : Այս մասին այսօր ՝
սեպտեմբերի
24-ին, խոսել է կրթության նախարար Միխեիլ Չխենկելին,
Կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Կառավարության որոշմամբ ՝ Վրաստանի որոշ քաղաքներում կրթությունը
դասասենյակներում կվերսկսվի միայն I-VI դասարանցիների համար:
24/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան