«Ուսուցիչները, որոնք գտնվում են ինքնամեկուսացման մեջ , ինչ խոսք
նույնպես կվարձատրվեն սովորական ձևով։
Ոչ մի փաստաթուղթ պետք չէ»- այս մասին Մառնեուլիի կրթական
ռեսուրսկենտրոնի ղեկավար Քենան Օմարովը հայտարարել է ինքնամեկուսացման
մեջ գտնվող ուսուցիչների որոշալի վախերի մասին տեղեկանալուց հետո։
«Ռադիո Մառնեուլի»-ին մի քանի ուսուցիչներ ասել են , որ
ինքնամեկուսացման պայմաններում աշխատավարձի կրճատման վտանք կա։ «Ռադիո
Մառնեուլին» տեղեկատվությունը ստուգել է կրթական ռեսուրսկենտրոնում,
որտեղ Քենան Օմարովը հայտարարել է, որ աշխատավարձի կրճատման վտանգ
չկա։
Մառնեուլի մունիցիպալիտետի դպրոցներում կորոնավիրուսի հաստատված
դեպքերի պատճառով հինգ ուսումնական հաստատություններ հեռակա կերպով են
շարունակում ուսումնական գործընթացը: Որից երկու դպրոց ամբողջությամբ
անցել է առցանց ուսուցման:
23/10/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան