Կրթության նախարարը ինքնամեկուսացման մեջ է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին գտնվում է ինքնամեկուսացման մեջ:


Ինչպես «Ինտերպրեսնյուզ» -ին տեղեկացրել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, կորոնավիրուս է հաստատվել նախարարի ընտանիքի անդամի մոտ:
«Նախարարը Covid 19-ին բնորոշ ախտանիշներ չունի և իրեն լավ է զգում: Միխեիլ Չխենկելին կշարունակի իր գործունեությունը հեռակա կարգով», - ասված է գործակալության հայտարարության մեջ:

03/11/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google