Ըստ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության,
երկրի մեծ քաղաքներում հեռավար ուսուցման ռեժիմը կշարունակվի մինչև
ընթացիկ
կիսամյակի ավարտը: Սահմանափակումը վերաբերում է նաև Մառնեուլիին:
Ուսուցումը կշարունակվի հեռակա կարգով մինչև դեկտեմբերի վերջ:
«Երկրում առկա համաճարակաբանական իրավիճակը և մեծ քաղաքներում
տեղաշարժը նվազեցնելու համար Միջգերատեսչական խորհուրդը որոշում է
կայացրել Վրաստանի հետևյալ քաղաքներում ՝ Թբիլիսիում, Ռուսթավիում,
Քութաիսիում, Զուգդիդիում, Թելավիում, Զեստափոնիում, Գորիում,
Գարդաբանում, Փոթիում և Մառնեուլիում մինչև 2020-2021 ուսումնական
տարվա առաջին կիսամյակի ավարտը ուսումնական գործընթացը կշարունակվի
հեռակա բոլոր դասարանների աշակերտների համար ՝ ինչպես պետական, այդպես
էլ մասնավոր դպրոցներում»,- ասված է Կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ:
Ինչպես ասել է «Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում, Մառնեուլիի կրթական
ռեսուրսկենտրոնի ղեկավար Քենան Օմարովը, սահմանափակումը վերաբերում է
ինչպես քաղաքի դպրոցներին , այդպես էլ Մառնեուլիի մունիցիպալիտետի
գյուղերի դպրոցներին։
Հատկանշական է, որ նոյեմբերի 12-ից, Մառնեուլիի մունիցիպալիտետի
մաշտաբով առկա բոլոր դպրոցները անցել են հեռավար ուսուցման
ռեժիմի:
24/11/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան