Առաջին դասարանցիների համար ուսումնական գործընթացը չի մեկնարկի սեպտեմբերի 15-ից

Առաջին դասարանցիները ուսումնական տարին չեն սկսի սեպտեմբերի 15 –ին։

Որոշումը ԿԳ նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 7 -ին:
Գործակալության տվյալներով ՝ առաջին դասարանցիները կսկսեն սովորել ոչ թե հեռակա ձևաչափով սեպտեմբերի 15-ին, այլ հոկտեմբերի 4-ին ՝ առկա ՝ դասարաններում: Այս որոշումը կտարածվի միայն այն քաղաքների և գյուղերի վրա, որտեղ մինչ դասերի մեկնարկը , վարակի մակարդակը կլինի 4% -ից ցածր:
Ինչ վերաբերում է այն շրջաններին, որտեղ վիրուսի տարածվածությունը կկազմի ավելի քան 4%, ապա առաջին դասարանցիները ուսումը կսկսեն հոկտեմբերի 4 -ին ՝ առցանց:
Տեղեկացնենք, որ Համակարգող խորհրդի որոշման համաձայն `Վրաստանի ամբողջ տարածքում պետական և մասնավոր դպրոցները, արհեստագործական դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները կսկսեն հեռակա ուսուցումը, և այս ձևաչափով ուսումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 4 -ը:


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
07.09.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google