Առաջին դասարանցիները ուսումնական տարին չեն սկսի սեպտեմբերի 15
–ին։
Որոշումը ԿԳ նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 7 -ին:
Գործակալության տվյալներով ՝ առաջին դասարանցիները կսկսեն սովորել ոչ
թե հեռակա ձևաչափով սեպտեմբերի 15-ին, այլ հոկտեմբերի 4-ին ՝ առկա ՝
դասարաններում: Այս որոշումը կտարածվի միայն այն քաղաքների և գյուղերի
վրա, որտեղ մինչ դասերի մեկնարկը , վարակի մակարդակը կլինի 4% -ից
ցածր:
Ինչ վերաբերում է այն շրջաններին, որտեղ վիրուսի տարածվածությունը
կկազմի ավելի քան 4%, ապա առաջին դասարանցիները ուսումը կսկսեն
հոկտեմբերի 4 -ին ՝ առցանց:
Տեղեկացնենք, որ Համակարգող խորհրդի որոշման համաձայն `Վրաստանի
ամբողջ տարածքում պետական և մասնավոր դպրոցները, արհեստագործական
դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները կսկսեն
հեռակա ուսուցումը, և այս ձևաչափով ուսումը կշարունակվի մինչև
հոկտեմբերի 4 -ը:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
07.09.2021