Սկսվում է ուսանողների ֆինանսավորման հայտերի ընդունումը

Սոցիալապես անապահով ուսանողներին ֆինանսավորելու համար դիմումները

կընդունվեն սեպտեմբերի 10 -ից և կտևեն մինչև հոկտեմբերի 30 -ը, - մայրաքաղաքի քաղաքային կառավարության այսօրվա նիստում ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նա ասել է, որ խոցելի ուսանողների աջակցության ծրագրի ուսման վարձերը ֆինանսավորվել են ընդհանուր առմամբ 5000 ուսանողի համար վերջին տարիներին, իսկ 2021 թվականին ծրագրում փոփոխություններ են կատարվել:
«Մինչև 2021 թվականը ֆինանսավորվում էին Թբիլիսիում գրանցված բակալավրիատի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ուսանողները, որոնց ընտանիքների սոցիալական միավորը 70,000 կամ ավելի ցածր էր, իսկ փոփոխությունների արդյունքում ֆինանսավորվում են ՝ Թբիլիսիում գրանցված ուսանողները, որոնց սոցիալական միավորը 150,000, կամ ավելի քիչ է», - ասել է Կախա Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով ՝ 2021 թվականի գարնանային կիսամյակում այս փոփոխությունների արդյունքում ֆինանսավորվել է շուրջ 1400 ուսանող:
«Տրվելիք ֆինանսավորումը, որի առավելագույն գումարը կազմում է տարեկան 2250 լարի, իսկ կիսամյակինը ՝ 1255 լարի, կախված է նախորդ կիսամյակի ուսանողի ակադեմիական կատարումից: Սոցիալապես անապահով ուսանողների կրթության ֆինանսավորման համար տրամադրվող գումարը տրամադրվում է կիսամյակային, տարին երկու անգամ », - ասել է Կախա Կալաձեն:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
08.09.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google