Վերջին երեք տարվա մեդալները Մառնեուլիի դպրոցների գերազանցիկ աշակերտներին կտրվի միաժամանակ
Մառնեուլիի ուսումնական հաստատությունների գերազանցիկ աշակերտները, ովքեր 2018-2019, 2019-2020 և 2020-2021 թվականներին ավարտել են դպրոցը մեդալներով , առաջիկայում կստանան այն։

Մառնեուլի կրթական ռեսուրս կենտրոնն արդեն ստացել է ոսկե և արծաթե մեդալները։ Ինչպես պարզաբանում է նույն հաստատության ներկայացուցիչ Իրմա Դավաձեն, առայժմ ձեռնպահ են մնում մեդալները հանձնելուց այն պատճառով, որ նախատեսում են միջոցառում անցկացնել, թեև դա կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից։ Մեդալներ են շնորհվելու 40 աշակերտի։

«Կարծում ենք, որ հանդիսավոր արարողությամբ կհանձնենք, ինչպես նախորդ տարիներին։ Իրավիճակը մի փոքր կհանդարտվի (համաճարակային ֆոն), և քաղաքապետարանը մեզ հետ համաձայնեցված միջոցառում է ծրագրում»,- ասել է Իրմա Դավաձեն։

Մառնեուլիի 74 հանրակրթական դպրոցներից 2018-2019 ուսումնական տարում դպրոցն 7-ը` արծաթե,5-ը` ոսկե մեդալներով են ավարտել։ 2019-2020 թվականներին 3 աշակերտ արժանացել է արծաթե, 5-ը՝ ոսկե մեդալի։ 2020-2021 թվականներին Մառնեուլիի դպրոցներն ավարտել են 8-ը ՝ արծաթե, իսկ ոսկե մեդալով՝ 12 աշակերտ։

Նշենք, որ մեդալների հանձնումը ամենամյա ավանդույթ էր, սակայն, մրցույթներում առկա խնդիրների պատճառով, վերջին երեք տարիների մեդալները գերազանցիկներին կշնորհվեն միաժամանակ ։

Լուսանկարը՝ Մառնեուլիի քաղաքապետարանից

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print