Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկացմամբ՝
նոյեմբերի 26-ին լրանում է ուսանողների գրանցման վերջնաժամկետը
ուսումնական ազգային օլիմպիադայում։
Ազգային ուսումնական օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է
գրանցվել, ինչի համար համար էլ ցանկացողները պետք է դիմեն դպրոցի
տնօրինությանը։ 2021-2022 ուսումնական տարվա ազգային օլիմպիադայի
գրանցումը սկսվել է նոյեմբերի 4-ին և կտևի մինչև նոյեմբերի 26-ի ժամը
18:00-ն։
Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով,
որին մասնակցում են X-XII
դասարանների աշակերտները։ Հանրակրթական հաստատությունները կարող են
գրանցել աշակերտներին, ովքեր ցանկանում են մասնակցել յուրաքանչյուր
առարկայի՝ ըստ որոշակի տարիքային խմբի։ Առաջին փուլի մասին մանրամասն
տեղեկատվությունը կհրապարակվի Գնահատման և քննությունների ազգային
կենտրոնի պաշտոնական կայքում։ Ազգային ուսումնական օլիմպիադայի երեք
փուլերն էլ անցկացնում է Գնահատման և քննությունների ազգային
կենտրոնը։
Երկրորդ փուլին մասնակցելու իրավունք կունենա այն մասնակիցը, ով
կհավաքի թեստի առավելագույն միավորի 60%-ը և ավելին և միևնույն
ժամանակ կհայտնվի համապատասխան առարկայի վարկանիշային աղյուսակի
առաջին 1000 աշակերտների թվում։ Երրորդ փուլ անցնելու համար աշակերտը
պետք է հաղթահարի 50 տոկոսի շեմը և լինի լավագույն արդյունք գրանցած
50 մասնակիցների թվում։ Հաղթելու համար պետք է վերջնական փուլում
հավաքել թեստի առավելագույն միավորի առնվազն 60%-ը և հայտնվել
լավագույն տասնյակում։
Ազգային ուսումնական օլիմպիադայի հաղթողները կպարգևատրվեն և Վրաստանի
անունից կմասնակցեն միջազգային օլիմպիադային։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան