Վերջին շաբաթվա ընթացքում Մառնեուլիի մունիցիպալիտետում
հաստատվել է կորոնավիրուսի 178 դրական դեպք, «Ռադիո Մառնեուլիին»
հայտնել են Մառնեուլիի հիվանդությունների վերահսկման կենտրոնից՝
հավելելով, որ նոյեմբերի 6-ից մահացության դեպք չի գրանցվել։
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեր կենտրոնում գրանցվել է 178 դրական
դեպք, մահվան դեպքեր չունենք, սա միայն հիվանդությունների
վերահսկման
կենտրոնում արձանագրված տվյալներն են։
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1527 նոր դեպք, ևս 46
հիվանդ մահացել է։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան