Կորոնավիրուսի հաստատված դեպքերի
պատճառով այսօր՝ դեկտեմբերի 9-ին, փակվել է Սաիմերլո գյուղի
մանկապարտեզը։
Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը «Ռադիո Մարնեուլիին»
ասել է, որ կրթական հաստատության երաժշտության ուսուցչի մոտ
կորոնավիրուս է հաստատվել, ով կապ է ունեցել մանկապարտեզի ողջ
անձնակազմի հետ:
«Հաստատվել է մեկ անձի՝ երաժշտության ուսուցչի մոտ, ով շփվել է բոլորի
հետ՝ աշխատողների և երեխաների, ուստի անհրաժեշտություն է
առաջացել
ամբողջությամբ փակել ուսումնական հաստատությունը, բոլոր մեկուսացման
մեջ են։ Երեք օրից նրանք կրկնակի թեստավորում կանցնեն և պատասխանների
արդյունքում կորոշվի, թե երբ նշված մանկապարտեզը կվերադառնա
ուսումնական գործընթացին», - ասել է Քարամովը։
Սաիմերլո գյուղում դաստիարակչական գործընթացը վերականգնվել էր
նոյեմբերի 1-ից մինչ այսօր։
Զաուր Քարամովի խոսքով, այսօր և վաղը Մառնեուլիի թիվ 4 և Ծերեթելիի
մանկապարտեզներում կվերսկսվի ուսումնական գործընթացը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան