Կորոնավիրուսի պատճառով Մառնեուլիի երկու
դպրոցներ անցել են դասավանդման հիբրիդային մոդելի, այս մասին «Ռադիո
Մառնեուլի»-ին ասել է ռեսուրսկենտրոնի ներկայացուցիչ Նանա
Մոսիաշվիլին, հավելելով ՝ որ կորոնավիրուս է հաստատվել Մառնեուլիի N5
դպրոցի ուսուցչի և Կաչագան գյուղի աշակերտներից մեկի մոտ։
«Այսօրվա տվյալներով երկու դպրոց անցել է հիբրիդային ուսուցման։
Վիրուսը հաստատվել է ուսուցչի և մեկ աշակերտի մոտ։ Այս փուլում,
առայժմ դեռ
նման տվյալներ ունենք դպրոցներում»,- ասել է
Մոսիաշվիլին
Մառնեուլիի մունիցիպալիտետում կա ընդհանուր առմամբ 74 դպրոց, որից
այսօրվա դրությամբ, ոչ մի ուսումնական հաստատություն չի անցել
ամբողջական առցանց կրթության։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան