Մառնեուլիի երկու դպրոցներ անցել են հիբրիդային ուսուցման

Կորոնավիրուսի պատճառով Մառնեուլիի երկու

դպրոցներ անցել են դասավանդման հիբրիդային մոդելի, այս մասին «Ռադիո Մառնեուլի»-ին ասել է ռեսուրսկենտրոնի ներկայացուցիչ Նանա Մոսիաշվիլին, հավելելով ՝ որ կորոնավիրուս է հաստատվել Մառնեուլիի N5 դպրոցի ուսուցչի և Կաչագան գյուղի աշակերտներից մեկի մոտ։

«Այսօրվա տվյալներով երկու դպրոց անցել է հիբրիդային ուսուցման։ Վիրուսը հաստատվել է ուսուցչի և մեկ աշակերտի մոտ։ Այս փուլում, առայժմ դեռ նման տվյալներ ունենք դպրոցներում»,- ասել է Մոսիաշվիլին

Մառնեուլիի մունիցիպալիտետում կա ընդհանուր առմամբ 74 դպրոց, որից այսօրվա դրությամբ, ոչ մի ուսումնական հաստատություն չի անցել ամբողջական առցանց կրթության։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print