Կրթության նախարարությունից etaloni.ge-ին
տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ամանորյա արձակուրդների
մեկնարկային շրջանը փոխվել է և դեկտեմբերի 30-ի փոխարեն կսկսվի
դեկտեմբերի 29-ին։
Դպրոցական վերջին օրը աշակերտների համար կլինի դեկտեմբերի 28-ը
՝երեքշաբթի:
Գործակալության տվյալներով՝ երեկ հրամանը ստորագրել է
կրթության եւ
գիտության նախարարը։ Ամանորյա արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի
29-ին և կավարտվեն հունվարի 17-ին։ Ձմեռային արձակուրդների
երկարաձգման պատճառը հայտնի չէ, նախարարությունը չի պարզաբանել
որոշման պատճառը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան