ԿԳ նախարարի «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների վարձատրության
նվազագույն չափն ու պայմանները սահմանելու մասին»
հրամանի համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին փոփոխված,
ուսուցիչներն այս տարվա հունվարից կստանան կարգավիճակի ավելացած
հավելում։
Բանաձեւի նոր փոփոխությամբ սխեմայով սահմանված համապատասխան
կարգավիճակի լրացման ամբողջ գումարը.
- Ավագ ուսուցչի համար սահմանված է 670 լարի [570
էր]․
- Առաջատար ուսուցչի համար սահմանված է 1050 լարի [950
էր]․
- Մենթորի կարգավիճակ ունեցող ուսուցչի համար սահմանվել է
1350 լարի [1250 էր]:
100-100 լարիով ավելացվել են նաև ավագ և առաջատար հատուկ կրթության
ուսուցիչների հավելավճարները։
Հատուկ կրթության ուսուցչի համապատասխան կարգավիճակի հավելումը
հաշվարկվում է ըստ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող
աշակերտների թվի, ովքեր դասավանդում են ինքնուրույն կամ առարկայական
ուսուցչի հետ միասին և/կամ աշխատում են նրանց հետ անհատապես/խմբով՝
բարելավելու ուսումնառության արդյունքները և զարգացնելու մի շարք
հմտություններ.
Համապատասխանաբար ՝
Ավագ հատուկ կրթության ուսուցչի համար սխեմայով սահմանված
համապատասխան կարգավիճակի լրացումն է ՝
- 470 լարի հատուկ կրթության կարիք ունեցող մեկ աշակերտի
համար,
- 520 լարի երկու աշակերտի համար,
- 570 լարի երեք աշակերտի համար,
- 620 լարի չորս աշակերտների համար,
- 670 լարի հինգ և ավելի հատուկ կրթության կարիք ունեցող
աշակերտների համար:
Առաջատար հատուկ ուսուցչի համապատասխան կարգավիճակի հավելավճարը
հետևյալն է ՝
- 650 լարի հատուկ կրթության
կարիք ունեցող մեկ աշակերտի համար,
- 750 լարի երկու աշակերտի
համար,
- 850 լարի երեք աշակերտի
համար,
- 950 լարի չորս աշակերտի
համար,
- 1050 լարի հինգ և ավելի հատուկ կրթության կարիք ունեցող
աշակերտների համար։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան