23 869 հանրակրթական դպրոցի աշակերտների ծնողներ ցանկություն են
հայտնել անցնել առցանց կրթության այս շաբաթ, ինչը ռեկորդային է մեկ
շաբաթվա ընթացքում: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տեղեկություն է
տրամադրել կրթության նախարարությունը։
Սակայն, ըստ գործակալության, այս տվյալները չեն ներառում այն
դասարանների աշակերտները, որոնք փակվել են վարակի հաստատման դեպքերի
պատճառով։ Այս մասին ԿԳՆ-ն տեղեկություն կտարածի շաբաթվա վերջին։
Միաժամանակ առցանց ուսուցման ձևը վերացնելու խնդրանքով դիմել է 4 842
ծնող։
Հիշեցնենք, որ 2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակում,
ծնողները նույնպես հնարավորություն ունեն ընտրելու հաճախելիության կամ
հեռավար ուսուցման ձևը։
Առցանց ուսուցման համար դիմում/գրանցման չեղարկում հնարավոր է
յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 00:00-ից 18:00-ն ընկած
ժամանակահատվածում:
«Ռադիո Մառնեուլի»
Թարմ․
՝ Մարգարիտա Միսկարյան