Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Մառնեուլիի յոթ դպրոցներում
Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Մառնեուլիի քաղաքապետարանի յոթ դպրոցներում։ Ինչպես ասում է ռեսուրս կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ալի Գախրամանովը, երկու ուսումնական հաստատություններ ամբողջությամբ փակվել են, իսկ հինգ դպրոցների ինը առանձին դասարաններ անցել են դասավանդման հիբրիդային մոդելի։ Վարակման դեպքեր են գրանցվել Մառնեուլիի հինգերորդ, վեցերորդ և ութերորդ հանրակրթական դպրոցներում։ Նաև Ծերեթելի գյուղի դպրոցում, Սաիմերլոյի, Շուլավերիի թիվ 2 և Մարադիսիի ուսումնական հաստատություններում։

"Հունվարի 25-ի դրությամբ Սաիմերլո գյուղի և Մառնեուլի քաղաքի վեցերորդ հանրակրթական դպրոցները փակվել են և անցել հեռավար ուսուցման: Մնացած հինգ դպրոցներից ինը դասարաններ անցել են դասավանդման հիբրիդային մոդելի: Դրանք են Ծերեթելին, Շուլվարիի 2 , Մարադիսի, Մառնեուլի ութերորդ և հինգերորդ դպրոցները"։

Ռեսուրս կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ վարակման հիմնական դեպքերը գրանցվում են ուսուցիչների մոտ։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google