Խորհրդարանական մեծամասնության անդամ
Կախա Կախիշվիլին խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում իր
գործընկերներին է ներկայացրել «Վրաստանի պետական խորհրդանիշների
օգտագործման կանոնների մասին» օրենքում փոփոխության նախագիծը։
Այդ մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի
ծառայությունը։
Ըստ զեկույցի, գործող
օրենսդրությունը նախատեսում է պետական դրոշի և պետական զինանշանի
բարձրացում առանձին պետական կամ վարչական մարմինների շենքերի վրա։
Օրենքը, սակայն, չի սահմանում հանրակրթական հաստատությունների և
նախադպրոցական հաստատությունների այս պարտավորությունը։
«Երկրում ավելի հայրենասիրական ոգի ունենալու համար պետք է
պարտադիր լինի մանկապարտեզների ու դպրոցների շենքերի վրա պետական
դրոշի բարձրացումը և օրհներգի տեքստը տեսանելի տեղում դնելը, որպեսզի
վաղ տարիքից սկսենք պետական խորհրդանիշների քարոզչությունը։ Բացի
հանրահռչակումից, դա նաև նշանակում է հոգ տանել այս խորհրդանիշների
մասին, ինչը դեռահասին սովորեցնում է հարգել
դրանք»,- ասել է Կախա
Կախիշվիլին։
Խորհրդարանը քննարկումից հետո 94
ձայնով կողմ քվեարկեց օրինագծին։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան