Քննությունների ազգային կենտրոնից հայտնում են, որ առարկայական և
մասնագիտական հմտությունների քննություններին գրանցումը կսկսվի մարտի
29-ին ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ապրիլի 14-ի ժամը 18:00-ն:
Գրանցումը կատարվում է միայն էլեկտրոնային եղանակով Գնահատման և
քննությունների ազգային կենտրոնի կայքում՝
online.naec.ge
Ըստ կենտրոնի՝ 2022 թվականին ցանկացողները կկարողանան անցնել ՝
- Առարկայական քննություն
- Հատուկ ավագ ուսուցիչների քննություն
- Մասնագիտական հմտությունների քննություն առաջատար և
մենտոր ուսուցչի կարգավիճակ ստանալու համար
Կենտրոնի տվյալներով՝
«Քննությանը կարող են մասնակցել
Ուսուցչի մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայում
ընդգրկված ավագ կամ առաջատար ուսուցիչը, ով հանձնել է առարկայական
քննություն կամ առարկայական կոմպետենտություն առնվազն 50% միավորով
կամ ավագ ուսուցչի կարգավիճակ է շնորհվել դոկտորի աստիճանի հիման
վրա»:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան