Վրաստանի դպրոցների 10%-ը ոչ վրացական է

Վրաստանում ընդհանուր առմամբ գործում է 207 ոչ վրացալեզու պետական դպրոց։

Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) կողմից հրապարակված կրթական ոլորտի ակնարկի համաձայն, որը բացահայտում է էթնիկ փոքրամասնությունների և սոցիալապես խոցելի խմբերի մարտահրավերները, 2021-2022 թվականներին ոչ վրացալեզու դպրոցները կազմում են հանրային դպրոցների 10%-ը։

«Վրաստանում գործում է 117 հայալեզու, 79 ադրբեջանալեզու և 11 ռուսալեզու դպրոց, որը ոչ վրացալեզու դպրոցների համապատասխանաբար կազմում է 57%, 38% և 5%»,- նշված է կրթության ոլորտի վերանայման մեջ։

Թեև հայալեզու դպրոցների թիվը գերազանցում է ադրբեջանալեզու և ռուսալեզու դպրոցների թիվը, սակայն հայալեզու աշակերտների թիվն ավելի փոքր է, քան ադրբեջանալեզու և ռուսալեզու աշակերտները։ 2021-2022 թվականներին ոչ վրացալեզու աշակերտների թիվը կազմել է 54325, ինչը կազմում է Վրաստանի ընդհանուր աշակերտների թվի 9%-ը։

54325 ոչ վրացալեզու աշակերտի 47,7%-ը խոսում է ադրբեջաներեն, 26,5%-ը՝ ռուսերեն, 24,5%-ը՝ հայերեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print