Ներքին գործերի նախարարության
Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի և Վրաստանի
ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության
մաքսային դեպարտամենտի աշխատակիցները կանխել են Վրաստան առանձնապես
խոշոր չափի թմրամիջոց ներմուծելու ևս մեկ դեպք։
«Սադախլո» սահմանային անցակետի տարածքում առանձնապես խոշոր չափի
թմրամիջոց Վրաստան ապօրինի ներմուծելու մեղադրանքով ձերբակալվել է
Իրանի քաղաքացի։
Իրավապահները մեղադրյալի կողմից վարած ավտոմեքենայի մանրամասն
զննության ընթացքում, գաղտնի՝ վառելիքային համակարգի լրացուցիչ բաքում
տեղադրված, որպես
նյութական ապացույց առգրավել են 125 լիտր
«մետամֆետամին» պարունակող հեղուկ։
Քննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ
հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարվա կամ ցմահ
ազատազրկում։