Բաչալիաշվիլիի դին գտել են առանց կոշիկների [տեսանյութ]
Ըստ «Ինֆո Ռուսթավի»-ի տեղեկատվական գործակալության, երբ Թամար Բախալիաշվիլիին գտել են մահացած Մացեվանի շրջակայքում իր մեքենայի հետևի նստատեղին, նա կոշիկներով չի եղել:

Այն փաստը, որ հանգուցյալը կոշիկներով չի եղել, կարելի է տեսնել նրա մարմինը մեքենայից դուրս հանելու տեսանյութերի կադրերում:
Ինֆո Ռուսթավիին այս փաստը հաստատել է նաև Բաչալիաշվիլիի ընտանիքի շահերի պաշտպան Միխեիլ Ռամիշվիլին:

Մեր հարցին, թե
արդյոք հետաքննության ժամանկ հանվել են Թամար Բաչալիաշվիլիի կոշիկները , Մեխեիլ Ռամիշվիլին պատասխանել է ՝
«Թամարը իսկապես կոշիկներով չի եղել։ Նրա կոշիկները գտել են մեքենայի մեջ»,- ասել է Միխեիլ Ռամիշվիլին Ինֆո Ռուսթավիին։

Բաչալիաշվիլիի ընտանիքի փաստաբանը դեռ դժվարանում է որևէ բան ասել կամ խոսել այն մասին, թե ինչու Թամար Բաչալիաշվիլին կոշիկկներով չի եղել, երբ նրան գտել էին մահացած իր մեքենայի մեջ։

23-ամյա աղջկա մորից նույնպես հետաքրքրվել են կոշիկների հետ կապված, և պարզվեց, որ նա այդ մասին իմացել է «Ինֆո Ռուսթավի» -ից:

Ըստ Թեոնա Թամազաշվիլիի ՝ իր հուզական ֆոնի պատճառով նա չի տեսել դեպքի վայրում դին կամ մարմնի համար արված լուսանկարները: Ըստ նրա, հայրը տեսել է աղջկա դին, բայց նա շոկի մեջ է եղել և չի կարողացել ճանաչել մարմինը:



03/08/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


{{AUDIO}}
Print E-mail
FaceBook Twitter Google