2020 թվականին Քվեմո Քարթլիում ավտովթարի արդյունքում զոհվել է 38 մարդ

2020 թվականի ընթացքում Քվեմո Քարթլիում գրանցվել է 2,013 ճանապարհատրանսպորտային պատահար: ՆԳՆ վիճակագրության համաձայն ՝ Քվեմո Քարթլիում

334 ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ներառում է երթևեկի կամ անվտանգության կանոնների խախտում: Քվեմո Քարթլիում, մինչ 2020 թվականը, հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի խախտման 1 679 դեպք:
Քվեմո Քարթլիում 2020 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 38, վիրավորվել 490 մարդ:
Հատկանշական է, որ 2020-ի տվյալները կրճատվել են 2019-ի տվյալների համեմատ: 2019-ի ընթացքում Քվեմո Քարթլիում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ քրեական գործ է ծավալվել 421 անգամ, իսկ վարչական վարույթները ՝ 2 162 անգամ: Նույն թվականին Քվեմո Քարթլիում դժբախտ պատահարի արդյունքում 46 մարդ է զոհվել, 671-ը վիրավորվել։
2019-ի համեմատ ՝ 2020-ին ամբողջ Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նվազել է:
Անցյալ տարի Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է 36 708 ճանապարհատրանսպորտային պատահար: Քրեական գործ է հարուցվել 4999 անգմ, մինչդեռ վարչական գործ է հարուցվել 31 709 անգամ: 2020 թ.-ին ամբողջ Վրաստանում տեղի ունեցած դժբախտ պատահարներից զոհվել է 450 մարդ, վիրավորվել ՝ 6 640-ը:
2019 թվականի ընթացքում ամբողջ Վրաստանում գրանցվել է 43 973 ճանապարհատրանսպորտային պատահար: Դրանցից 5839 դեպք հարուցվել է քրեական գործերով, իսկ 38134 դեպք ՝ վարչական վարույթ: 2019-ի ընթացքում Վրաստանում դժբախտ պատահարներից զոհվել է 481 մարդ, վիրավորվել ՝ 7 921-ը:

02․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google