ԱՀԿ․ Աշխարհը գտնվում է իրական վտանգի շրջանում, մեր ձեռքբերումներից շատերը աստիճանաբար քայքայվում են

Աշխարհը գտնվում է իրական վտանգի շրջանում, մեր ձեռքբերումներից

շատերը աստիճանաբար փլուզվում են, - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադանո Գեբրեյեսուս:
Նա ասել է,որ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը շուտով կգերազանցի 200 միլիոնը:
«Մենք գիտենք, որ իրական թվերը շատ ավելի մեծ են: Առավել վարակիչ «Դելտա» տարբերակը հայտնաբերվել է առնվազն 132 երկրներում: Դեպքերի աճը պարզապես բնական գործընթաց չէ: Այն սնվում է սոցիալական շփումների ավելացմամբ, հանրային առողջության և սոցիալական անհամապատասխան միջոցներով և անհավասար պատվաստումներով », - ասել է ԱՀԿ տնօրենը:
Նրա խոսքով, կազմակերպության նպատակն է օգնել երկրներին, մինչեւ սեպտեմբերի վերջ պատվաստել իրենց բնակչության 10 տոկոսին:
«ԱՀԿ-ն նպատակ ունի օգնել բոլոր երկրներին մինչև սեպտեմբերի վերջ պատվաստվել իրենց բնակչության 10% -ը, այս տարվա վերջին` առնվազն 40% -ը, իսկ հաջորդ տարվա կեսերին `աշխարհի բնակչության 70% -ը»,-ասել է նա:
Նա նաև ընդգծել է, որ միայն պատվաստումը չի կարող կանգնեցնել համաճարակը:
«Բոլորը պետք է հիշեն, որ պատվաստանյութերը միակ գործիքը չեն: Իրոք, չկա մի գործիք, որը կարող է հաղթահարել այս համաճարակը: Մենք կարող ենք այն հաղթել միայն համապարփակ մոտեցմամբ ՝ օգտագործելով պատվաստանյութերի հետ համատեղ հանրային առողջության և սոցիալական միջոցներ», - ասել է ԱՀԿ ղեկավարը:

06․08․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google