Նիկոլ Փաշինյանն այսօր կայցելի Վրաստան

Սեպտեմբերի 8-9-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով

կմեկնի Վրաստան: Այդ մասին «Ինտերպրեսնյուզին» հայտնել են կառավարության աշխատակազմից:
Նրանց խոսքով, դիմավորման պաշտոնական արարողություն կանցկացվի Վրաստանի կառավարության վարչակազմում: Հայ գործընկերոջը կհյուրընկալի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Երկու երկրների վարչապետների հանդիպումը կանցնի դեմ առ դեմ և ընդլայնված ձևով, որից հետո Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություններով հանդես կգան լրատվամիջոցների համար:
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում կկայանա ՀՀ վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նիկոլ Փաշինյանը պատվիրակության անդամների հետ միասին ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար պայքարած հերոսների հուշահամալիրին», - ասված է տեղեկատվության մեջ:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
08.09.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google