Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3703-ի
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3703-ի։ Այս մասին թուրքական հեռուստատեսության եթերում հայտարարել է Արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերը։


«Զոհվել է 3703 մարդ, վիրավորվել են մեր քաղաքացիներից 22286-ը»,- ասել է Սեզերը։

Միաժամանակ լրատվամիջոցը նշում է, որ թուրք իրավապահները հայտնաբերել են 135 «հաշիվ», որոնք ապատեղեկատվություն են տարածում երկրաշարժի մասին։

«Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ հետաքննության արդյունքում բացահայտվել է 135 հաշիվ, որոնք սադրիչ և կեղծ «գրառումներ» են հրապարակել երկրաշարժի մասին սոցիալական ցանցերում»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Աղբյուր ՝  ინტერპრესნიუსი
"
Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google