Թեմուր Աբազովին դատարանն արդարացրել է
Թեմուր Աբազովին դատարանն արդարացրել է
Թեմուր Աբազովին դատարանն արդարացրեց։ Տեղեկությունը հայտարարել է «Նեթգազեթ»-ը։ Մառնեուլիի նախկին քաղաքապետ Թեմուր Աբազովի դատավարությունը տեղի է ունեցել այսօր ՝ փետրվարի 12-ին Ռուսթավիի քաղաքային դատարանում։
«Ռադիո Մառնեուլին» մինչև հիմա փոձում էր կապվել Աբազովի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել։
Թեմուր Աբազովը Մառնեուլիի քաղաքապետ է դարձել 2017 թվականի ինքնակառավարման ընտրություններին։ Քաղաքապետի պաշտոնում է եղել ընդամենը ութ ամիս։
Աբազովին 2018 թվականի հունիսի 14-ին դատախազությունը մեղադրանք է առաջադրել Մառնեուլիի բնակից Էլչին Ալահվերդիևի նկատմամբ անմարդային և նվաստացուցիչ վերաբերմունք ցուցաբերելու համար։ 2018 թվականի դեկտեմբերի 13-ին 10 000 լարի գրավի դիմաց ազատ է արձակվել։
Մառնեուլիի քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 144․3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, ինչը նշանակում է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք պաշտոնյայի կամ իրեն հավասար անձի կողմից։ Սեպտեմբերի 6-ին Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովի մեղադրանքն ավելի է ծանրացել և հետաքննութնանն է ավելացել 25, 157․1 հոդվածների առաջին և երկրորդ մասերով , ինչը նշանակում է անձնական կյանքի տեղեկատվության ձեռք բերում, կազմակերպում համացանցով և տարածում սոցիալան կայքերի միջոցով։
12․02․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google