Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի
կանխատեսմամբ, Վրաստանում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը չի
գերազանցի 2 000-ը:
Ապրիլի 7-ին կայացած ճեպազրույցում Ցերցվաձեն ասել է, որ չնայած
ներքին տարածմանը, երկրում օրեկան 20-ից ավելի դեպք չի գրանցվում
,ինչը բավականին փոքր թիվ է: Սակայն, նրա կանխատեսմամբ, դեպքերի թիվը
կավելանա:
«Իմ կանխատեսումն այն է, որ մենք չենք կարողանա պահպանել այս
իրավիճակը մինչև վերջ: Այսօր եթե երկու տասնյակ է, հետո կարող է լինել
3, 4 և 5 տասնյակ։ Բայց իմ կանխատեսմամբ Վրաստանում 100-ից ավելի դեպք
օրեկան չի լինի։ Սա ասում եմ մեծ համոզմամբ»,- ասել է Ցեցվաձեն։
Ցերցվաձեն ասել է, որ երկրում ներքին տարածումը արագ է տեղի ունենում,
ինչպես Մառնեուլիի դեպքում:
«Իմ կարծիքով, Վրաստանում դեպքերի ընդհանուր թիվը չի գերազանցի 1000-ը
կամ կլինի 1000-ի շրջանակներում, 1 000-ից 2 000-ի սահմանում»։
Գագաթնակետը իմ կանխատեսմամբ սպասվում է 2-3 շաբաթ հետո,այս
գագաթնակետը պայթյուն չի լինի, մի քանի տասնյակ դեպքերի աճով, և այս
գագաթնակետը կպահվանվի 2-3 շաբաթ։ Մոտավորապես մեկուկես ամսից
համաճարակը կնվազի»,- հայտարարել է Ցեցվաձեն։
Ապրիլի 7-ի ժամը 18։48-ի տվյալներով Վրաստանում կա 195 հաստատված
դեպք, որից 45-ը առողջացել են , 3-ը մահացել։
Սա նշանակում է, որ այս պահին երկրում կա 147 ակտիվ պացիենտ, այսինքն
մարդ, ում մոտ հաստատվել է վիրուս և այժմ բուժվում է։
Այս ամենի հետ մեկտեղ կարանտինային ռեժիմում կա 4 708 անձ, իսկ հատուկ
հսկողության տակ ՝ 370 ։
07/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան