Օտար երկրից Վրաստան վերադարձող քաղաքացիների համար կարգը
հեշտացվել: Այս մասին հայտարարել է Համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի
պետի
տեղակալ Բերդիա Սիճինավան:
Նոր կանոնակարգերի համաձայն ՝ օտար երկրից Վրաստան վերադարձող
քաղաքացիներն այլևս կարանտինի չեն ենթարկվի, չնայած նրանք
այնուամենայնիվ պետք է ինքնամեկուսացվեն։
Եթե Վրաստանի քաղաքացին ներկայացնի PCR թեստ, որն անցկացվել է վերջին
72 ժամվա ընթացքում, ապա նա կանցնի 8-օրյա ինքնամեկուսացման։
Եթե քաղաքացին վերադառնա երկիր առանց թեստային պատասխանի, նա կանցնի
12-օրյա ինքնամեկուսացման:
«Այն քաղաքացիների համար, ովքեր չեն կարողանա անցնել
ինքնամեկուսացման, պետությունը կապահովի նրանց մեկուսացումը և
կտեղավորի հյուրանոցներում», - ասել է Սիճինավան:
02/12/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան