«Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի մեր երկրի միավորումը, մեր
ժողովրդի և ազգի միավորումը»
, - ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կոջորիում,
յունկերների հուշահամալիրում:
«Այսօր ՝ փետրվարի 25-ը, մեր երկրի պատմության ամենաողբերգական
ամսաթվերից մեկն է: Միևնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ իհարկե
այս օրը մեզ մեկ անգամ ևս հիշեցնում է մեր հերոսների մեծ վաստակը մեր
հայրենիքի առջև: Մեր հերոսները, ներառյալ յունկերները, իրենց կյանքը
զոհաբերեցին հանուն մեր երկրի անկախության և ազատության, այնպես որ
այս օրը մեկ անգամ ևս հիշեցնում է մեզ, որ մեր երկրի ուղին, չնայած
ժամանակավորապես գրավված է, անցնում է իր ամրապնդման,
ժողովրդավարության, տնտեսական զարգացման և մեր երկրի բարգավաճմանը: Սա
այն ուղին է, որն ի վերջո կհանգեցնի մեր երկրի միավորմանը: Այստեղ ես
կցանկանայի նշել, որ, իհարկե, մեր ընդհանուր խնդիրը, ընդհանուր
նպատակը պետք է լինի մեր երկրի միավորումը, մեր ժողովրդի և ազգի
միավորումը: Ես մեկ անգամ ևս խոնարհվում եմ մեր զոհված հերոսների
առջև», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
25․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան