Վրաստանի վարչապետը ներկայացրել է նոր փոխվարչապետներին

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առաջադրել է նոր փոխվարչապետերի թեկնածությունը:

Ինչպես նա ասել է կառավարության նիստից առաջ, նշված պաշտոնները կզբաղեցնեն արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին:
«Այսօրվանից մենք կունենանք երկու փոխվարչապետ ՝ պարոն Դավիթ Զալկալիանին և պրն. Իվանե Մաչավարիանին», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Փետրվարի 22-ին խորհրդարանը վստահություն է հայտարարել Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարությանը: Ներկայիս փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին չի ցանկացել լինել նախարարների կաբինետում ու հրաժարական է տվել:

25․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google