Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անցնում է
ինքնամեկուսացման:
Այդ մասին տեղեկատվությունը տարածել է Նախագահի աշխատակազմի մամուլի
ծառայությունը: Ըստ մամուլի ծառայության, ինքնամեկուսացման պատճառը
ռիսկերից խուսափելը է:
«Ռիսկերից խուսափելու համար Վրաստանի նախագահը անցնում է
ինքնամեկուսացման, չնայած նրան, որ նա արդեն պատվաստվել է Covid-19
պատվաստանյութի առաջին դեղաչափով:
Այս գործընթացին զուգահեռ, Նախագահն իրականացնում է PCR թեստ ՝
համաձայն գործող արձանագրության», - ասված
է Նախագահի աշխատակազմի
մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի մոտ ապրիլի 6-ին հաստատվել է
կորոնավիրուս: Վրաստանի նախագահը նրա հետ կապ էր ունեցել երեք օր առաջ
` Անզոր Էրկոմաիշվիլիի հուղարկավորության արարողությանը: Սալոմե
Զուրաբիշվիլին, պատվաստվել է «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին
դեղաչափով մարտի 18-ին:
07․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան