45 տարեկանից բարձր քաղաքացիներն այսօրվանից կկարողանան
գրանցվել
«Աստրազենեկա» պատվաստանյութի համար: Ինչպես հայտնի է, երեկ
իմունիզացիայի խորհրդի նիստից հետո հայտնի դարձավ, որ «Աստրազենեկա»
պատվաստանյութի տարիքային խումբը կրճատվել է ՝ դառնալով 45:
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով ՝ 45 տարեկանից
բարձր քաղաքացիները կկարողանան գրանցվել պատվաստումների համար այսօր ՝
օրվա վերջից:
Հիշեցնենք, որ մինչ այժմ «Աստրազենեկա» պատվաստանյութով կարող էր
պատվաստվել միայն 55 տարեկանից բարձր քաղաքացին:
12․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան