Ի սրտե մաղթում եմ ձեզ հաջողություն կյանքի այս նոր փուլում․ Միխեիլ Զխենկելի

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին

շնորհավորել է շրջանավարտներին վերջին զանգի առթիվ և հաջողություններ մաղթել նրանց:
«Հարգելի երիտասարդներ, ձեր կյանքի չափազանց կարևոր ժամանակաշրջանն ավարտվել է , նոր գիտելիքներ և ընկերներ ձեռք բերելու 12 տարին: Այսօր դուք կթողնեք դպրոցի պատերը և կմտնեք կյանքի նոր փուլ:
Չեմ կարող չնշել, որ դուք առանձնահատուկ երիտասարդներ եք: Երբ համաճարակը կտրուկ փոխեց բոլորիս կյանքը, դուք հաղթահարեցիք անսպասելի դժվարությունները և հաջողությամբ ավարտեցիք ձեր ուսումը: Այս հիանալի փորձը, անկասկած, դրական ազդեցություն կունենա ձեր ապագայի վրա, և ես համոզված եմ, որ ձեր կյանքի ուղու յուրաքանչյուր մարտահրավեր կվերածեք հնարավորության:
Ես ուզում եմ, որ միշտ հիշեք, որ կրթությունը ձեր ապագայի հիմքն է և հասարակության ճիշտ ուղղությամբ զարգացման կարևորագույն նախադրյալներից մեկը: Մի մոռացեք սա, քանի որ վաղվանից ձեր առջև շատ հետաքրքիր հեռանկարներ են բացվում, կյանքը ձեզ նոր հնարավորություններ կբերի, ձեզ սպասվում են նոր հարաբերություններ, ընկերներ և պարտականություններ: Ամբողջ սրտով հաջողություն եմ մաղթում ձեզ կյանքի այս նոր փուլում: Համոզված եմ, որ գիտելիքներ ստանալու և դրանք խորացնելու ցանկությունը երբեք չի մարելու:
Եվս մեկ անգամ ուզում եմ ձեզ երջանիկ և հետաքրքիր կյանք մաղթել: Հիշե՛ք, որ դուք եք ստեղծում մեր երկրի ապագան: Մենք մեծ հույսեր ունենք»- նշել է Միխեիլ Չխենկելին:
20․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google