Մայիսի 26-ին Լեհաստանի նախագահը կժամանի Վրաստան

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մայիսի 26-ին կժամանի Վրաստան

՝ մասնակցելու Անկախության օրվան նվիրված միջոցառմանը:
Այցի ընթացքում Անջեյ Դուդան ելույթ կունենա Ազատության հրապարակում նախատեսված միջոցառմանը, իսկ օրվա վերջում ներկա կլինի Անկախության օրվան նվիրված գալա համերգին:
Լեհաստանի և Վրաստանի նախագահների հանդիպումը նախատեսված է մայիսի 27-ին: Այցի ընթացքում Դուդան կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Կախա Կուչավայի հետ:

25․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google