Վրաստանը նշում է անկախության օրը

Վրաստանը մայիսի 26-ին նշում է Անկախության օրը:

Անկախության օրվա առթիվ երկրում միջոցառումները սկսվել են առավոտյան:
Մայիսի 25-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառման ընդհանուր փորձը:
Ինչպես լրագրողներին ասել է Պաշտպանության ուժերի գլխավոր սերժանտ Գիորգի Գոգոչուրին, միջոցառումը համեստ կլինի ՝ կորոնավիրուսի պատճառով:
«Կցանկանայի նշել, որ հանդիսավոր իրավիճակում 247 նորակոչիկ երդվելու են: Մայիսի 26-ի միջոցառումը այս տարի շատ համեստ է ներկայացված `կապված կորոնավիրուսի տարածման հետ: Այնուամենայնիվ, միջոցառմանը կներկայացվեն տարբեր զրահամեքենաներ, իսկ միջոցառումը կփակվի Սու -25 կործանիչների թռիչքով », - ասել է Գիորգի Գոգոչուրին:
Միջոցառման կազմակերպիչ Թաթա Սվանիձեի խոսքով ՝ միջոցառումները հեռարձակվելու են ուղիղ եթերով:
«Հասկանալի պատճառներով այս տարվա մայիսի 26-ը այլ կլինի: Արձանագրությանը համապատասխան, Ազատության հրապարակում տեղի կունենա երդման արարողություն: Միջոցառումը ուղիղ հեռարձակվելու է 11: 00-ին: Այս տարի ռազմական ինքնաթիռները միջոցառմանը կթռչեն վրացական դրոշի գույներով:
14: 00-ին տեղի կունենա գեներալ Կվինիտաձեին հոգեհանգստի արարողությունը Սուրբ Երրորդություն տաճարի բակում, որին հուղարկավորելու են Մթածմինդայի պանթեոնում: 20: 00-ին Օպերայի և բալետի պրոֆեսիոնալ թատրոնում տեղի կունենա գալա համերգ `նվիրված Վրաստանի Անկախության օրվան, որը հեռարձակվելու է ուղիղ եթերով», - ասել է Թաթա Սվանիձեն։
Միջոցառման կազմակերպիչների խոսքով ՝ այս տարի երդման արարողությունները տեղի կունենան այն վայրերում, որտեղ նախկինում երբեք չեն եղել: Օրինակ ՝ Սվանեթիում և Փարավանի լճի ափին ՝ Փոկայի մոտ: Նաև երդման արարողությունը կանցկացվի Մցխեթայում, Թբիլիսիում, Աջարիայում և Կախեթիում ՝ Նեկրեսիի մոտակայքում:

26․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google